Հրապարակվեցին վաղվա և հաջորդ օրերի անելիքները (տեսանյութ)

 

Վաղը ժամը 18-ին հանրահավաք կլինի ոչ թե Երևանում, այլ՝ Գյումրիում: «Երևանում վաղվա համար բոլոր գործողություներն առժամանակ դադարեցվում են, որպեսզի Երևանում մեր ակտիվիստները 1-2 օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան: Բայց եթե կան մարդիկ, ովքեր ինձ նման հանգստանալու և ուժերը վերականգնելու խնդիր չունեն, վաղը ժամը 3-ին իրենց ավտոմեքենաներով, որոնց վրա պետք է պարտադիր լինեն համարանիշեր, հավաքվում ենք Աշտարակի խճուղում և ավտոերթով գնում գյումրեցի մեր եղբայրների մոտ, հուսով, որ նրանք մեզ կդիմավորեն Շիրակի մարզի մուտքի մոտ: Իհարկե, բոլոր այն բնակավայրերը, որոնք գտնվում են մեր ճանապարհին, կուզենան հանդիպել մեզ, կողջունենք նաև նրանց:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Իսկ մյուս օրը՝ ապրիլի 28-ին, ժամը 15-ին մենք կլինենք Վանաձորում: Այդ օրը ժամը 12-ին հավաքվում ենք «Հարսնաքար»-ի մոտ ու շարժվում ենք Վանաձոր:

Ապրիլի 29, 30, 31-ին մեր բոլոր գործողությունները Երևանում վերականգնվելու են աննախադեպ թափով և ծավալներով:

Մեր ձեռքերը բաց են, բայց մենք մեր ձեռքերից հաղթանակը ոչ մի կերպ բաց չենք թողնելու»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Մենք որոշել ենք, որ վաղը հանրահավաք անենք Գյումրիում, Երևանում բոլոր գործողությունները դադարում են․ Փաշինյան

Մենք որոշել ենք, որ վաղը հանրահավաք անենք Գյումրիում, Երևանում բոլոր գործողությունները դադարում են․ Փաշինյան

Опубликовано Ազատություն ռադիոկայան 26 апреля 2018 г.

53total visits,2visits today

Be the first to comment on "Հրապարակվեցին վաղվա և հաջորդ օրերի անելիքները (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ