Երբեք չեմ մոռանա այդ հզոր ժողովրդին. Նիկոլայ Ռիժկովը՝ Հայաստանի և հայերի մասին

 

30 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, այն առաջինխոշոր աղետն էր, որ չթաքցվեց, եւ՝ վերջինը, որը հաղթահարվեց միասնաբար`ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների կողմից: Այս մասին գրում է «Российская газета»թերթը:

 

Երկրաշարժի ցնցման ուժը զգացվել է Սեւ ծովից մինչեւ Կասպից ծովիհսկայական տարածքում: Սպիտակը ամբողջությամբ՝ 30 վայրկյանում ավերվելէ: Սա 1948 թ. Աշգաբատի երկրաշարժից հետո ԽՍՀՄ-ի ամենամեծ աղետն էր:Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվը գերազանցել է 25 հազարը, 520հազարը մնացել է անօթեւան: Տարերային աղետից տուժել է 21 քաղաք եւ 324գյուղ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Հայաստանի՝ աղետից տուժած տարածքներում փրկարարական եւվերականգնողական աշխատանքների համակարգող հանձնաժողովըղեկավարում էր ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը:«Российская газета»-ի հետ զրույցում Ռիժկովը պատմել է, թե աղետի առաջին օրերին ինչպես է հաղթահարել ստեղծված քաոսը:

 

Հայաստանի Ազգային հերոս Ռիժկովն այս առիթով նշել է.

«Չէի ասի, թե առաջին օրը ամեն բան կենտրոնացրել էինք մեր ձեռքերում:Դա անհնար էր. մարդիկ դժբախտություն էին ապրել: Շատերը լալիս էին,չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենում … »:

 

Ռիժկովը ընդգծել է. «Հայերը զարմանալի պատմական հիշողություն ունեն,ի տարբերություն մեզ: Նրանք երբեք չմոռացան ինձ անկախ այն բանից,թե ինչ պաշտոն էի զբաղեցնում: Եվ դրա համար ես երախտապարտ եմհայ ժողովրդին»:

 

Վերջինս հայ ժողովրդի՝ իր հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին մի պատմություն է պատմել. «Ուղղաթիռով թռչում ենք մի լեռնային գյուղ:Օդաչուն ասաց. «Չեմ կարող վարէջք կատարել, վտանգավոր է, լեռներ են»: Վայրէջք կատարեցինք դաշտում… կեղտ, անձրեւ… սարսափելի էր:Ճանապարհին մի «Վոլգա» հանդիպեց: Իմ աշխատակիցները կանգնեցրին այն, որպեսզի կարողանանք գյուղ հասնել՝ խնդրեցին մեքանան մեզ տրամադրել: Վարորդն ասաց. «Ինչպե՞ս տամ ձեզ իմ մեքենան»: Նրան ասացին. «Ռիժկովի համար է»: Ինձ ապշեցրեց վարորդի արձագանքը. «Ռիժկովի համար է՝ վերցրու»:

… Այո, նրանք ինձ հիշում են: Եվ ես երբեք չեմ մոռանա այդ հզորժողովրդին», — եզրափակել է Նիկոլայ Ռիժկովը:

 

haydzayn.com

169total visits,1visits today

Be the first to comment on "Երբեք չեմ մոռանա այդ հզոր ժողովրդին. Նիկոլայ Ռիժկովը՝ Հայաստանի և հայերի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ